Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Դպրոցների 30 տնօրենները հրաժարվեցին Իոաննիսյանի դեմ հայցերից

Դպրոցների 30 տնօրենները հրաժարվեցին Իոաննիսյանի դեմ հայցերից
18.07.2017 | 01:28

30 տնօրենների ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը «Ազատությանը» փոխանցեց, որ բոլոր 30 տնօրենները հրաժարվել են ներկայացված հայցերից։
Խորհրդարանական ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հայտարարել էր, որ հարյուրից ավելի դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ խոստովանել են, որ Հանրապետական կուսակցության համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ: Կազմակերպությունը ներկայացրել էր նաև տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները։


Արդեն ընտրություններից հետո հայտնի դարձավ, որ դպրոցների և մանկապարտեզների 30 տնօրեններ դիմել են դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության՝ պահանջելով հերքում և 2-ական միլիոն դրամ։

Դիտվել է՝ 1108

Մեկնաբանություններ